Թբիլիսիում, Վրաստանի Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցները սուլոցներով շրջապատել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ նա ցանկացել է դուրս գալ սրճարանից։ Երկրի առաջնորդը չի կարողացել այնտեղից դուրս գալ մոտ 1 ժամ, հայտնում է Грузия Online-ը։
Սրճարանը, որտեղ ընթրել է նախագահը, զանգվածային ցույցերի վայրից 100 մետր հեռավորության վրա է գտնվել։ Մոտ 15 ակտիվիստներ սուլել են, ոմանք համառորեն խնդրել են անձնակազմին բացել հաստատության դռները։
Նախագահին կարողացել են ռեստորանից դուրս բերել ոստիկանները, որոնք հետ են մղել ակտիվիստներին ու նախագահին մոտեցրել են մեքենային: