Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինված ուժերի անցկացրած լայնամասշտաբ զորավարժություններն ավարտվել են: Դրանք անցկացվել են 2014-ի ռազմական պատրաստականության ծրագրի համապատասխան: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ այս մասին ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Զորավարժություններին մասնակցել է մոտ 20 000 զինծառայող, ավելի քան 400 միավոր սպառազինություն, օդուժ, օդային պաշտպանության միջոցներ, հրթիռային և հրետանային զորքեր:
Զորավարժությունների ընթացքին հետևել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ադրբեջանի նախագահի՝ պաշտպանական հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը:









































