Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

«Լռության օր». Ուսումնական հաստատությունները պետք է ապահով միջավայր լինեն բոլորի համար

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հաղորդագրությունէ տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 18–ին` «Լռության օրը», միլիոնավոր մարդիկ աշխարհում կլռեն։ Կլռենք նաև մենք։ Կլռենք այն բանի համար, որ «ինքնասպանություն է գործել 10–րդ դասարանի աշակերտը», կլռենք նրա համար, որ «դպրոցի 6–րդ դասարանի աշակերտները որոշել էին դասադուլ անել, քանի որ նրանց ծնողները չէին ցանկանում, որ իրենց երեխաները սովորեն այդ դպրոց նոր տեղափոխված աշակերտի հետ», նրա համար, «…քանի որ դպրոցը ուղղակի դեմ էր աուտիզմ ունեցող երեխա դպրոց ընդունելուն», ու որ «7–րդ դասարանի աշակերտը հարվածել է ուսուցչին»։ Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը անցանկալի, ագրեսիվ վարք է դպրոցականների և ուսանողների շրջանում և կրկնվելու հատկություն ունի: Հայաստանում, ցավոք, չկա նսեմացումը հասցեագրող ո՛չ իրավական դաշտ, ո՛չ ռազմավարություն, և ո՛չ էլ ճշգրիտ պատկերացումներ: Ավելին, իրավիճակն առավել խնդրահարույց են դարձնում անհանդուրժողականությունը, իրավագիտակցության ցածր մակարդակը, հասարակությունում փոխհարգանքի բացակայությունը և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից, ապրիլի երրորդ ուրբաթ օրը նշվում է որպես «Լռության օր»: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սևեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է: Այս տարի տասնյակ երիտասարդներ մասնակցում են առցանց արշավին՝ ուղղված կրթական հաստատություններում արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու վերացմանը: Նրանք պատրաստել և տարածել են համացանցում պաստառներ այն մասին, թե ինչպես և ինչու են կոտրում լռությունը: Ուսումնական հաստատությունները պետք է ապահով միջավայր լինեն բոլորի համար։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը այս արշավին միանում է 2010 թ-ից ի վեր։ Ամեն տարի կազմակերպությունն այս օրը պահում է լռություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսևորումների մասին։ Այս տարի ևս ապրիլի 18-ին կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին, ոչ մի միջոցառում չենք կազմակերպի և ոչ մի ուղղակի ծառայություն չենք մատուցի, այդ օրը մենք լուռ կլինենք։

«Իսկ դուք կարո՞ղ եք լսել լռությունը» ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում