Լեհաստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների մնալու ժամկետը երկարացվել է մինչև 2014-ի վերջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակին:
Նման որոշում է ընդունվել Լեհաստանի պաշտպանության նախարարի՝ ԱՄՆ այցի արդյունքներով:
Իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ հանդիպման ժամանակ Սեմոնյակը քննարկել է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
Վարշավան Ուկրաինայում իրավիճակի սրումից հետո դիմել էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներին՝ Լեհաստանի տարածքում զորքերի տեղակայման խնդրանքով: Ամերիկացիները մարտին եվրոպական երկիր զորավարժությունների էին ուղարկել 12 կործանիչներ: Հաղորդվել էր, որ հունիսին դրանց փոխարեն Լեհաստան կուղարկվեն 18 ինքնաթիռներ:









































