ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ իր մոտ կոմպրոմատ կա ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ընտանիքի դեմ:
Նրա խոսքով՝ խոսքը Բայդենի ընտանիքի վերաբերյալ փաստաթղթերի մասին է, որում պարունակվում է տեղեկատվություն, թե ինչպես են նրանք «4 տասնամյակ փող վաստակել՝ օգտագործելով ծառայողական դիրքը»:
«Եթե ես անհետանամ, դրանք անհապաղ կհրապարակվեն»,- գրել է Ջուլիանին Twitter-ում՝ նշելով, որ տվյալ փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում:







































