Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարծիքներ են փոխանակել կապված Ղրիմը Ռուսաստանին վերամիավորվելու հարցի հետ։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Մամլո ծառայությունում նշել են, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն արդի ռուս-թուրքական համագործակցության հարցերով՝ ներառյալ փոխգործակցությունը էներգետիկ ոլորտում։ Քննարկվել են նաև որոշ ասպեկտներ՝ կապված Ղրիմը Ռուսաստանին վերամիավորվելու, ներառելով հարցեր, որոնք վերաբերում են ղրիմաթաթարական համայնքին։







































