Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հաղորդել է, որ իրեն փորձել են սպանել, հաղորդում է RT կայքը:
Նա պատմել է, որ երկուշաբթի, նոյեմբերի 4-ին, երբ ինքը «մեկնել է նոր ճանապարհի բացմանը», իր ուղղաթիռը վթարի է ենթարկվել:
«Ես որևէ կասկած չունեմ, որ խոսքը մահափորձի մասին է», հայտարարել է Մորալեսը:
Նա ենթադրություն է հայտնել, որ ուղղաթիռի վթարը Բոլիվիայի ԶՈՒ գեներալ Խորխե Տերսերոսի ձեռքի գործն է:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին Մորալեսը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից և լքեց Բոլիվիան: