Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Բարեվարքության կանոններով հնարավոր չէ դատական համակարգն ամբողջությամբ մաքրել. ավելի խիստ զտում անցնելու անհրաժեշտություն կա

«Կյանքը ցույց կտա, թե որքանով արդյունավետ մեխանիզմ է ընտրվել և որքանով այն կյանքի կկոչվի։ Բայց լավատես չեմ, որ այս փոփոխությունը դրական կազդի դատավորների անկախության վրա։ Առանց այդ էլ դատավորները միշտ վախեցած են, հիմա առավել վախեցած կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից Դատական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների նախագծին։

Իսկ կառավարությունը երեկվա նիստում հաստատեց Դատական օրենսգրքում, «Սահմանադրական դատարանի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ սա դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալուն։ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ ու համալիր իրավական հիմքեր՝ դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրության ստուգում, հարգանք և արհեստավարժություն մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն, որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Ըստ նախարարի՝ հարակից փաթեթով լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձանց բարեվարքության գործընթացների վրա։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և, ըստ նախարարի, դատավորները մշտապես անցնելու են նման գնահատում։ Բարեվարքության գնահատման համար նոր մարմին չի ստեղծվելու։ Դատավորների բարեվարքության ստուգման պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը։

Դատավորների համար ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնելու դատավորի անկախությունը, անկողմնակալությունը։ «Օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոններ սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Ռուստամ Բադասյանը։

Բացի դրանից՝ սահմանվել են դատավորների համար կարգապահական տույժի նոր տեսակներ, որոնցից են առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից ազատումը։

Պարգև Օհանյանի խոսքերով՝ այս փոփոխությունը մյուս կողմից էլ հարկադրական քայլ է։ «Ես համարում եմ, որ սա հարկադրված, ստիպված քայլ է, անցումային քայլ է անցումային շրջանում, որը պետք է հաղթահարեն դատավորները։ Հուսանք՝ հնարավորինս անցավ և արդար կյանքի կկոչվի»,- ասաց Օհանյանը։

Մեր դիտարկմանը՝ այս վեթինգ ասվածը հնարավորություն կտա՞ դատական համակարգը մաքրել այն դատավորներից, որոնք տարիներ շարունակ արատավորել են դատական համակարգը, Օհանյանը պատասխանեց. «Հավանաբար, այո։ Շատ հարցեր կան, բայց ես լիահույս եմ»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ այս փոփոխությունները հնարավորություն չեն տալու հասնել ցանկալի նպատակին։ «Շատ ավելի խիստ վեթինգ փորձեցին անցկացնել Ուկրաինայում, բայց ճիշտ չհաշվարկեցին, և նախորդ ռեժիմին ծառայող դատավորները կարողացան սողոսկել համակարգ։ Ես խիստ մտահոգություն ունեմ, որ նման փորձերը հաշվի չառնելով և բավարար խստություն, խստապահանջություն չցուցաբերելով՝ մենք հնարավորություն կտանք շատ ու շատ ոչ պրոֆեսիոնալների, իրենց ստատուսը ճիշտ չպատկերացնող դատավորների վերադարձը համակարգ։ Հայաստանյան դատական համակարգն անհրաժեշտություն ունի ավելի խիստ զտում անցնելու, քան առաջարկվում է օրենքի նախագծով։ Այն իրավիճակը, որ տիրել է Հայաստանում տասնամյակներ դատական համակարգում, այս առաջարկվող նախագծով հնարավոր չէ ճշտել։ Ես կարող եմ հասկանալ, որ զիջել են դատական համակարգին, որովհետև այդ ամբողջ սիստեմը, այդ ամբողջ համակարգից վեթինգի են ենթարկվելու փաստորեն դատավորները։ Ես պնդում եմ, որ առաջարկվող բարեվարքության կանոններով հնարավոր չէ դատական համակարգն ամբողջությամբ մաքրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Այս ամենից բացի, իրավապաշտպանը կարծում է, որ գործառույթները ԲԴԽ-ին վերապահելը ևս սխալ էր, քանի որ այդ կառույցը ևս խնդրահարույց է, ԲԴԽ-ի կազմի առումով ևս պետք է էական փոփոխություններ կատարվեն։ «Ես կարծում եմ, որ նման ֆունկցիա իրականացնող մարմիններում պետք է լինեն անբասիր անցյալ ունեցող անձինք։ Ես վստահ չեմ, որ ներկայիս կազմով ԲԴԽ-ն կարող է ստանձնել և բարեհաջող իրականացնել անգամ նախագծով առաջարկվող գործառույթները»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում