Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Մեզ պետք է ոչ թե վազել, այլ մտածել. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեզ պետք է ոչ թե վազել, այլ մտածել: 21-րդ դարը մտածողների դարն է, որոնք մտածում են, թե ինչով փոխարինել անիմաստ վազքը: Եվ այսօր աշխարհում առաջատար են այդ պետությունները, որոնք ֆիզիկական վազքը փոխարինել են մտքի վազքով, ու թեև, օրինակ, արաբական աշխարհը իր նավթային միլիարդներով շարունակում է ցնցել բոլորիս մեկը մեկից տպավորիչ նոր ճարտարապետական լուծումներով, այնուհանդերձ ակնհայտ է, որ աշխարհի կենտրոնն ամենևին այդ աշխարհը չէ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ հոգեբանական իմաստներով: Այս խնդիրն է, որ մենք պետք է լուծենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես երկիր և ժողովուրդ:

Մենք ոչ թե պետք է մտածենք մեր հարևան ախոյանների հետ քանակական մրցակցության մասին, որտեղ մենք միշտ լինելու ենք ապարդյուն հետապնդողի դերում, այլ պետք է մտածենք Ադրբեջանին որակական մրցակցություն հաղորդելու մասին, որտեղ մենք կարող ենք լինել առաջատար, որտեղ ունենք այդ պոտենցիալը, ընդ որում` ունենք մեր թշնամիների համեմատ զգալի տարբերությամբ:

Ազատություն, հավասարություն, եղբայրություն: Այդ երեք սկզբունքների հետևողական կիրառումը դարձավ մեր սիրելի Ֆրանսիայի հզորացման կարևոր գրավական, բացեց ֆրանսիական ժողովրդական պոտենցիալն ու երկրի ապագան: Հայաստանի ժողովրդական պոտենցիալը բացելու համար կարևոր է այդ երեք պայմանը՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն: Ընդ որում` մեկը բխում է մյուսից. մարդիկ ազատ են լինում, հավասար են լինում ազատության իրավունքով և եղբայրանում են հավասարությամբ: Այս դաշտում պետք է Հայաստանը փնտրի թշնամիների հետ սառը պատերազմի մեր հաջողությունը: Եվ այդ եռամիասնական բանաձևի և ոչ մի տարր չպետք է լինի կիսատ կամ բացակայի ընդհանրապես, կամ լինի թերի, կամ էլ խախտվի հաջորդականությունը: Այդ բանաձևը կբացի Հայաստանի ժողովրդական, մտավոր պոտենցիալը, և Հայաստանը կկարողանա որակական մարտահրավերներ ուղղել իր թշնամիներին:

https://www.facebook.com/babajanyana/posts/2858504257513616

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում