Վիկտորյա Բեքհեմն այսօր դառնում է 40 տարեկան: Նա հասցրել է դառնալ բիզնես-լեդի, հրաշալի զգեստների հեղինակ, երգչուհի և ունենալ ընտանիք՝ հայտնում է spletnik.ru-ն:
Վիկտորյան ծնվել է ապահովված ընտանիքում: Մանկությունից զբաղվել է բեմական արվեստով, մասնավորապես՝ պարով: Նա պարել սովորել է Laine Theatre Arts քոլեջում:
19 տարեկանում անցնելով նոր փոփ-խմբի քասթինգը՝ Վիկտորյան հայտնվում է Spice Girls-ում, որը դարձավ 1990-ականների ամենահաջողված խումբը:
Spice Girls-ից հետո Վիկին արդեն հայտնի էր ամբողջ աշխարհում: Սակայն շուտով նա իր համար այլ հետաքրքրություն գտավ՝ սկսեց թողարկել իր անվամբ զգեստներ: Մինչ այդ նա հասցրեց ամուսնանալ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ:
Victoria Beckham զգեստներ են կրում նորաձևության մեջ հայտնի դեմքերը, սակայն ընդունված է համարել, որ դրանք ամենից շատ սազում են հենց Վիկտորյային:








































