Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում զորամասը գրոհելիս վիրավորվել է 12 մարդ: Կրակոցներից վնասվել են նաև հարևան շենքում գտնվող երկու բնակարանները: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ անհայտ անձինք փակել են զորամաս տանող ճանապարհները, իսկ հրաձգության հետևանքով տուժածներին տեղափոխում են բժշկական հաստատություններ:
Վնասված երկու բնակարաններում կոտրվել են պատուհանները, դռները, գազաջեռուցիչը, իսկ քաղաքի հեռուստաաշտարակի վերևով թռչում է ռազմական ինքնաթիռը:
«Զինծառայողները պատասխան կրակ են բացել: 12 վիրավոր կա, որոնցից մեկի վիճակը ծանր է»,- ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանակի հրամանատար Իգոր Հակիմզյանովը:









































