Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը՝ տեղեկացնում է TASS-ը։
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարևոր օբյեկտի շրջակա տարածքը:
Այս պահին կայանն էլեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի և Հալեպի նահանգներին։ ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:
Էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարևոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական և ինդուստրիալ մայրաքաղաքն է: Ներկայումս Սիրիայի իշխանություններն այն ակտիվորեն վերականգնում են:
Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):