Օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում International Cup Championship մրցաշարի շրջանակներում ցուցադրական հանդիպում կանցկացվի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև:
Հանդիպումը կկայանա «Միչիգան Սթեդիում» մարզադաշտում, որը 110 հազար հանդիսատես է տեղավորում: Այն ԱՄՆ-ի ամենամեծ մարզադաշտն է:
Արդեն հիմա ակնհայտ է, որ տրիբունաներում ազատ տեղ չի լինելու: Բոլոր տոմսերը վաճառվել են առաջին իսկ օրը:






































