Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Աննա Բրասերը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն երբեք չի համակերպվի Ղրիմի բռնակցմանը և թույլ չի տա, որպեսզի նման իրավիճակ լինի նաև Ուկրաինայի մյուս շրջանների դեպքում, ապրիլի 16-ին հաղորդում է ՈՒՆՆ-ը՝ հղում անելով օտարերկրյա ԶԼՄ-ներին:
Նա ասել է. «Իրավիճակը, որն ստեղծվել է Ուկրաինայի Արևելքում, մեծ անհանգստություն է առաջացնում: Ես կարող եմ իրադարձությունների պատկերը վերարտադրել միայն հեռուստատեսային սյուժեների պատկերներով, ուստի դժվար է 100 տոկոս վստահությամբ խոսել: Բայց երբ տեսնում ես մարդկանց, որոնք ունեն զենք, հատուկ տեխնիկա, որոնք նույնանման համազգետստ են կրում, եզրակացնում ես, որ նրանք սովորական քաղաքացիներ չեն, որոնք հավաքվել են Ուկրաինայի կառավարության դեմ արտահայտվելու: Ակնհայտ է, որ նրանք կազմակերպվել են նախօրոք և հատուկ պատրաստություն են անցել:
Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է տեղի ունենում: Եվ երևում է՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջ տարածաշրջանի ապակայունացման կուրսը: ԵԽԽՎ-ն երբեք չի համակերպվի Ղրիմի բռնակցմանը, և մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ դա տեղի ունենա նաև Ուկրաինայի մյուս հատվածի հետ»:
Բրասերը հայտարարել է. «ես իսկապես վախեցած եմ տեղի ունեցողով: Ուկրաինայի արևելքում այդ անկարգություններին մասնակցում են անհայտ անձանց կազմակերպված ջոկատներ: Բայց մյուս կողմից՝ այնտեղ կան նաև հասարակ քաղաքացիներ, որոնք անհանգստացած են իրենց ապագայով: Եվ ես կարող եմ հասկանալ նրանց: Ուկրաինայի Արևելքում կենսամակարդակը ցածր է, և տեղի բնակիչները հավատում են, որ Ռուսաստանում իրենց լավագույն ապագա է սպասում: Նրանք չեն գիտակցում, որ իրենց գիտակցությունը մանիպուլյացիայի են ենթարկում և նրանց վրա ազդում է ռուսական հզոր պրոպագանդան: Սակայն ճշմարիտ է նաև այն, որ Ուկրաինան չի կարողացել վերջին 20 տարում հասնել ժողովրդավարության բարձր մակարդակի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, բարգավաճող տնտեսության, ինքը մարդկանց արժանապատիվ կյանքի հնարավորություն կտար: Եթե մարդը սոված է, փորձում է որևէ բան փոխել: Բյաց որոշակի ուժեր այդ տրամադրություններն օգտագործում են հօգուտ իրենց շահերի»:
Հարցին՝ «Եվրոպայի Խորհուրդը գործող մեխանիզմ ունի՞, որը կարող է Ռուսաստանին հետ պահել նրանից, ինչ հիմա անում է Ուկրաինայի հետ», Բրասերը նշել է. «Եվրոպայի Խորհուրդը չի կարող ցանկացած երկրի հետ պահել գործողություններից, որոնք անելը չի թույլատրվում: Մենք միջազգային համաձայնություններ և չափանիշներ ունենք, որոնք երկրները համաձայնվել են կատարել Եվոպայի խորհրդի կազմ մտնելիս: Բայց եթե որևէ մեկը չի պահպանում այդ կանոնները, պատժամիջոցներ են կիրառվում: Հիմա ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը վրդովված է, որ իրեն Ղրիմի բռնակցման համար զրկել են ձայնի իրավունքից: Բայց մենք պետք է շարունակենք շփվել միմյանց հետ՝ ընդհանուր լուծում գտնելու համար: Եվ այդ որոշումը ոչ միայն Ուկրաինայի և ուկրաինացիների համար է, այլև՝ Ռուսաստանի և ռուսների: Եվ ասյպես ես խոսում եմ Ռուսաստանի մասին, ես մեղադրում եմ ոչ թե ռուսներին, այլ Ռուսաստանի իշխանություններին»:









































