Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի գինիների հավաքածուն՝ բաղկացած մոտ 5 հազար օրինակից, կվաճառվի Christie’s աճուրդում, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Ֆուտբոլի պատմության մեջ ամենահաջողակ մարզիչներից մեկի հավաքածուն նախնական գնահատմամբ արժե 5 մլն դոլար, ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ:
Հավաքածուն բաղկացած է իտալական, ֆրանսիական գինու ապրանքանիշերից:
Աճուրդը կանցկացվի 3 փուլով՝ հավաքածուի 60 տոկոսը կվաճառվի մայիսի 24-ին, մեկ երրորդը՝ հունիսին, ևս 10 տոկոսը կվաճառվի ինտերնետ-աճուրդում:










































