Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:
Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցել է Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:
Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:







































