Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Ռազմարդյունաբերական ոլորտի ծախսերը շոշափելիորեն ավելանալու են, և դրանք տարեցտարի ավելի շոշափելի կդառնան, եթե մեր տնտեսությունը նմանաձև շոշափելի առաջընթաց ապահովի, որը կոչվում է տնտեսական հեղափոխություն: Հիմա մենք բոլորս մեր ջանքերը պետք է մղենք այդ ուղղությամբ. դրանից օգտվելու են բոլորը»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի ասաց պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: