«Առավոտ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձևավորվող կառավարությանը։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ. չկա նման ցանկություն։ Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին և սպասումներին համահունչ ծրագրերի մշակում և իրականացում»,- ասել է Իվետա Տոնոյանը»։









































