Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է սպիտակ դրոշը ձեռքին Հայաստան փախչելու փորձի ժամանակ: Այս մասին գրում է Haaqin.az-ը` վկայակոչելով իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևին:
Նրա խոսքերով` Մամեդովը փորձել է Հայաստան փախչել ապրիլի 12-ին այն պատճառով, որ նրա բողոքը ոստիկաններն անտեսել են:
«Մոտ մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սպառնացել էր Նազիմի կնոջը և նրանից գումար վերցրել: Հետո նա սկսել է շանտաժի ենթարկել կնոջը` ստիպելով հանդիպել իր հետ: Հանդիպումներից մեկին ականտես է եղել Նազիմի որդին, որը ծեծկռտուք է սարքել սերժանտի հետ: Կինն ամեն ինչ պատմել է Նազիմին, և վերջինս էլ բողոք է ներկայացրել ոստիկանության այդ աշխատակցի դեմ»,- ասել է Մեհթիևը:
Այդ մասին իմացել է Նազիմի ողջ գյուղը, այդ պատճառով նույնիսկ կործանվել են նրա որդու և դստեր ամուսնությունները:
Ուստի երբ ոստիկանությունում հրաժարվել են քննել բողոքը, Նազիմ Մամեդովը պարուրվել է սպիտակ սավանի մեջ, վերցրել սպիտակ դրոշը և փորձել անցնել Հայաստան:








































