Պանամա Սիթիի բնակելի տներից մեկի մոտ իսկական դրամա էր տեղի ունենում: Ծառի վրա բարձրացել էր սև արջ: Նա մի քանի ժամ շարունակ նստած էր մոտավորապես 10 մետր բարձրության վրա ու ըստ ամենայնի բավական վախեցած էր:
Կենդանին վախեցրել էր տեղացիներին, որոնք էլ կանչել էին փրկարար ծառայության աշխատակիցներին:
Կենդանուն որոշել էին քնեցնել, որ հնարավոր լինի նրան իջեցնել ծառից և անվտանգ դուրս բերել քաղաքից:








































