«168 Ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչու իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշալույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիււ. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լիել իշխանության և ԲՀԿ-ի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































