Կանանց համար նիհարելու լավագույն միջոցը քարե դարի ժամանակի կանանց պես սնվելն է, հաղորդում են Քեմբրիջի և Շվեդիայի Ումեո համալսարանների գիտնականները, գրում է kedem.ru-ն: Երկու տարի տևած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, պալեոլիտի դիետան պահողներն ավելի մեծ արդյունքների են հասնում, քան ժամանակակից դիետաներին հետևողները:
Արդյունքները ցույց են տվել, որ կանայք, ովքեր իրենց նախնիների պես են սնվել, առաջին վեց ամիսներին երկու անգամ ավելի շատ քաշ են կորցրել, քան ժամանակակից դիետանիներին հետևողները: Դրանից բացի, այդ դիետան աջակցել է գոտկատեղի ծավալի նվազմանը: Այդ սննդակարգը հատապտուղներ, բանջարեղեն և առանց ճարպի միս է պարունակում ու բացառում այնպիսի սննդամթերքները, ինչպիսիք են հատիկավորները, կաթնամթերքը և մակարոնեղենը:









































