39-ամյա չինացի կինը՝ Տյան Խուեյը, սարսափի է մատնվել՝ մի առավոտ քնից արթնանալով և չկարողանալով գտնել սեփական կուրծքը:
Կինը երկար իրեն հայելու առաջ ուսումնասիրելուց հետո պարզել է, թե որտեղ է հայտնվել մարմնի «փախած» մասը»: Նրա կրծքի իմպլանտներից մեկը հայտնաբերվել է որովայնի հատվածում, մյուսը՝ մեջքին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Արդյունքում կինը ստիպված է եղել դիմել կրկնակի վիրահատության՝ վիրաբույժները հեռացրել են իմպլանտները ու նորը տեղադրել:










































