Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը շարունակում են ճանապարհորդել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում: Այս անգամ թագավարական զույգը հանգրվանել է Կրայստչերչում, հայտնում է spletnik.ru-ն:
Շրջագայության 8-րդ օրը միապետների համար նախորդների պես հագեցած էր: Ավանդույթի համաձայն, այն սկսվել է ողջույնով՝ Քեթրինն ու Ուիլյամը քթերով ողջունել են տեղի ցեղերի առաջնորդներին:
Ապա ամուսինները հանդիպել են ընտանիքների հետ, որոնք 2011-ին երկրաշարժի հետևանքով կորցրել էին իրենց հարազատներին ու մտերիմներին:
Ապա նրանք գնացել են տեղի մարզադաշտերից մեկը, որտեղ կրիկետ են խաղացել:
Հարկ է նշել, որ Քեթրինը կրել է կարմիր զգեստ Luisa Spagnoli-ից, սև կոշիկներ ու սև կլատչ:










































