Լեհաստանում խորհրդային միջուկային բունկերից փախել է մոտ մեկ միլիոն հանիբալ-մրջյուն՝ հայտնում է Newsweek- ը՝ վկայակոչելով լեհ գիտնականներին:
Բունկերում փակված մրջյունները հայտնաբերվել են 2013 թվականին: Երեք տարի անց՝ 2016-ին, գիտնականների մի խումբ սկսել է ուսումնասիրել նրանց պահվածքը: Միջատները չունեին մուտք դեպի արտաքին աշխարհ, ինչպես նաև լույսի և սննդի աղբյուրներ, սակայն նրանց քանակը շարունակում էր աճել:

Պարզվել է, որ մրջյունները սնվում են մահացած ցեղակիցների մարմիններով, ինչն ապահովում է տեսակի գոյատևումը:

Գիտնականները ելք են ստեղծել մրջյունների համար՝ պարզելու նպատակով, թե գաղութը կթողնի արդյոք իր բնակավայրը: Մեկ տարի անց պարզվել է, որ գրեթե բոլոր մրջյունները փախել են բունկերից:











































