Իսպանիայի Նավարա նահանգի Էչարրի-Արանաս քաղաքի բնակիչները ոչ պաշտոնական հանրաքվե են անցկացրել, որի գլխավոր հարցը եղել է Իսպանիայից առանձնանալն ու Բասկերի անկախ պետության կազմ մտնելը, հայտնում է անգլիական RT կայքը:
Հանրաքվեին մոտ 2 500 մարդ է մասնակցել:
Հիշեցնենք, որ Բասկոնիա ինքնավար համայնքը Կատալոնիայի հետ երկար տարիներ անկախություն է պահանջում: Երկու շրջանն էլ սեփական լեզու ունեն: Բասկոնիայի անկախությանը աջակցությունը հատկապես ուժեղ է հարևան Նավարա նահանգում: Էչարրի-Արանաս քաղաքը Նավարայի մայրաքաղաք հեռու է Պամպլոնայից 40 կմ: Քաղաքի բնակչության մեծ մասն իրեն բասկ է համարում և բասկերեն է խոսում:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իսպանիայի խորհրդարանն արգելել էր Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն:







































