Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Բա որ կատուն գա մեզ վրա՞

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նոր նշանակումից հետո, ըստ էության, երևի թե բավարար կլիներ նմանօրինակ մի վերնագիրը՝ հետագա որևէ մեկնաբանության ավելորդության կամ ամեն ինչ ինքնըստինքյան պարզ լինելու առումով: Ինչպես հին սովետական անեկդոտում է, առանց գրելու էլ ամեն ինչ այլևս պարզ է: Հայաստանում տարիներ շարունակ իշխող համակարգը, ըստ էության, գտավ իր երջանկությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի վարչապետության, և Աբրահամյանն էլ, բնականաբար, իր երջանկությունը գտավ՝ ի դեմս վարչապետի պաշտոնի: Բոլորը գոհ են և երջանիկ, կամ, ինչպես ասում են, «բոլորի համար ընդունելի» վարչապետացված:

Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է մեկը, որն իր կարիերայի կայուն աճը սկսել է առաջին նախագահի իշխանության մեջ, շարունակել և ամրապնդել երկրորդ նախագահի իշխանության օրոք, իսկ գագաթնակետին է հասցնում երրորդ նախագահի իշխանության ժամանակաշրջանում: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, Հայաստանի իշխանական համակարգի եռամիասնության պես մի բան է, կամ, այսպես ասած, իշխող համակարգի «սուրբ երրորդության» խորհրդանիշ: Սա Հայաստանի երկու տասնամյակի պետական ընթացքը հետևողականորեն ոչնչացրած, 1995 թվականից ի վեր ընտրակեղծիքով վերարտադրվող իշխանական համակարգի համալիր ռևանշն է Հայաստանի ապագայի, ապագա սերնդի նկատմամբ: Ռևանշ, որին հասնում է ողջ համակարգը իր իշխանականներով ու ոչիշխանականներով, որոնք վարչապետի պաշտոնանկությունը հռչակեցին իրենց հաջողությունը, ու երևի թե նոր վարչապետի, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումն էլ որակելու են որպես իրենց հաջողության շարունակությունը: Գուցե հայտարարված շուրջօրյա հանրահավաքներն էլ սահուն կերպով կարող են վերակազմակերպվել Հովիկ Աբրահամյանի աջակցության հանրահավաքների:

Այս ամենը Հայաստանում տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում ակտիվ գործընթացների արդյունքում Հայաստանի առաջ ի հայտ են գալիս նորանոր բազում արտաքին ու ներքին մարտահրավերներ, անվտանգության և, վերջապես, անկախության և ինքնիշխանության խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է Հայաստանում հաստատված քրեական և օլիգարխիկ համակարգի չեզոքացում, Հայաստանում լիովին նոր հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների պլանավորում և կառուցում ինքնիշխանության գաղափարի ելակետային հենքի վրա: Հայաստանում գործող համակարգը լիովին ցույց է տվել այս մարտահրավերների հարցում իր սնանկությունը: Հայաստանում գործող համակարգը իր դիմությամբ և այսպես ասած ընդդիմությամբ հավանություն է տվել Հայաստանի համար նվաստացուցիչ զարգացումներին դեպի Մաքսային միություն ճանապարհին:

Եվ սակայն, այս ամենով հանդերձ, այսօր հենց այս համակարգն է ռևանշ վերցնում ապագայի հանդեպ, այսօր այս համակարգն է ինքնահաստատվում Հայաստանի անկախության և ինքնիշխանության հաշվին: Այլ կերպ ասած, այսօր Հայաստանի թիկունքն է մերկացվում, անկախ պետականությունը դրվում է քրեական-օլիգարխիկ համակարգի զոհասեղանին: Եվ սա է Հայաստանի պատասխանը փոթորկվող աշխարհին:

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում