Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Դժվար, բայց ոչ անհնար գործընթաց. ե՞րբ Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա ազատ վիզային ռեժիմ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ. «Մեզ համար չափազանց էական, կարևոր ու սուր հարց է վիզաների ազատականացման գործընթացը: Մենք աշխատում ենք և՛ անմիջապես հանձնաժողովի, և՛ անդամ պետությունների հետ: Մենք երկկողմ մակարդակում նույնպես շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք մոտեցնել այդ պահը, և ունենալ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը»։

Մնացականյանը նաև նշել է, որ երկխոսության գործընթացը դեռ ազատականացումը չէ, բայց շատ էական փուլ է այդ գործընթացն առաջ տանելու համար։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վիզաների ազատականացման ծրագիրն իրենից ներկայացնում է երկու քաղաքական և մեկ տեխնիկական որոշում. «Առաջինն այն է, որ Եվրոպայի խորհուրդն ընդունում է քաղաքական որոշում՝ համաձայնվում է, հանձնարարում ԵՄ-ի հանձնաժողովին նախաձեռնել բանակցություններ ու իրականացնել տեխնիկական աջակցության ծրագրեր այդ երկրի հետ ընթանալու վիզաների ազատականացման ուղղությամբ։ Հենց այդ քաղաքական որոշումը կընդունվի ու կհանձնարարվի Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական հանձնաժողովը կձևավորի հանձնախումբ, կասի՝ գնացեք Հայաստան ու նախաձեռնեք վիզաների ազատականացման տեխնիկական բարեփոխումների անհրաժեշտ փաթեթը»։

Պողոսյանն ընդգծեց՝ եթե դիտարկենք Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակը, մոտավորապես 4 տարվա գործընթաց է. «Բայց, քանի որ մենք այսօր որոշ բաներ արել ենք, ունենք հնարավորություն, որ երբ գան մեզ տեխնիկապես գնահատեն, հնարավոր է՝ մենք 2-3 տարվա մեջ անցնենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։ Դրանք անցնելուց հետո հանձնաժողովը կզեկուցի Եվրոպայի խորհրդին ու կասի, որ Հայաստանը պատրաստ է։ Դրանից հետո կգա երկրորդ քաղաքական որոշումը՝ Եվրոպայի խորհուրդը պետք է ընդունի քաղաքական որոշում, ուղարկի Եվրոպայի խորհրդարան՝ խնդրելով, որ վերջնական վավերացում լինի»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ մենք կարող է ավելի շուտ սկսած լինեինք, եթե չլիներ այն փաստը, որ Մոլդովայում, Ուկրաինայում կային որոշակի չարաշահումներ. «Մարդիկ գնում էին, ժամկետներ խախտում, ինչի պատճառով Եվրամիությունում որոշակի զգուշավորություն կա։ Մենք հիմա այդ պատճառով հետ ընկած ենք. հաշվի առնենք նաև Եվրամիությունում ընտրությունները, Հայաստանում եղած ներքաղաքական գործընթացները։ Գուցե գործընթացը սկիզբ առնի, բայց որոշակի ժամանակ է պետք։ Կարևոր է, որ Հայաստանն աշխատի Եվրամիության հզոր երկրների հետ, որոնք կկարողանան այդ քաղաքական որոշումը Եվրախորհրդարանում անցկացնել»։

Մեր այն դիտարկմանը, որ եթե ԵՄ անդամ գոնե մեկ երկիր դեմ արտահայտվի՝ գործընթացը կձախողվի, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Այս ամենի մեջ հարցն այն է, թե ով ինչպես կկարողանա համոզել։ Պետք չէ մտածել, որ մի երկիր կա, որ, քաղաքական պատճառներից ելնելով, չի անի։

Դա կարող է երկու դեպքում լինել՝ կա՛մ իր շահերին դեմ է, կա՛մ ունի խնդիրներ, օրինակ՝ Գերմանիան ու Ֆրանսիան ժամանակին շատ են հայտարարել, որ Հայաստանից շատ են գնում անօրինական ճանապարհով, առաջանում են խնդիրներ, ուստի ունեին բնական մտավախություններ։

Հուսանք՝ Հայաստանի դիվանագիտությունը այդ բոլոր խնդիրները կկարողանա հաղթահարել, ռեադմիսիայի պայմանագրերը կնքված են, մեկ անգամ չէ, որ կարդացել ենք, որ ոչ լեգալ միգրանտներին հետ են ուղարկում, Հայաստանն էլ պատրաստակամ ընդունում է։ Գործընթացը հեշտ չէ, բայց անհնար էլ չէ, պետք է աշխատել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում