ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է գտնվել UFC 244 խառը մարտարվեստի մրցաշարին, որի հիմնական մարտում Խորխե Մասվիդալն ուՆեյթ Դիասը պայքարել են «ամենադաժան տականք» կոչման համար:
Ամերիկայի առաջնորդի՝ միջոցառման սրահ մուտքի տեսանյութը տեղադրվել է Twitter-ում: Կադրերում երևում է, թե ինչպես է Թրամփը «շքախմբի» ուղեկցությամբ մոտեցել իր տեղին և ողջունել ներկաներին:
Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում անցկացվող UFC 244 մրցաշարը կազմակերպության պատմության մեջ 500-րդն էր:
«Ամենադաժան տականք» կոչումը, ի վերջո, ստացավ UFC ամենաարագ նոկաուտի հեղինակ Մասվիդալը։ Մենամարտի սկզբում Դիասը վնասվածք ստացավ արմնկային հարվածից: Երրորդ փուլում բժիշկը նրան արգելեց շարունակել պայքարը՝ չանսալով մարտիկի ցանկությանը:
https://twitter.com/arielhelwani/status/1190811924214304768?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1190811924214304768&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1252666%2Ftramp_posietil_boi_ufc_za_titul_samogho_zhiostkogho_otmorozka








































