Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Գերմանիայում չկա տարբերակում՝ դատապարտված պաշտոնյաներն արտոնյալ չեն

Հոկտեմբերի 31-ին  Գերմանահայկական իրավաբանների միությունը  ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ  կազմակերպել էր քննարկում՝ «Հանցավորության փոխակերպումները և քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները Գերմանիայում» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էր Գերմանիայի Թյուբենգինի համալսարանի Կրիմինոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Յորգ Քինցիգը։

Յորգ Քինցիգը պատմեց, որ ինքը ժամանակին եղել է փաստաբան, պաշտպանել է քրեական գործերով դատապարտված անձանց իրավունքները, իսկ այժմ ղեկավարում է Գերմանիայի ամենահին ինստիտուտը։ Ըստ Քինցիգի՝ 1977թ. Գերմանիայում ընդունվել էր քրեակատարողական օրենք, որով էլ կարգավորվում են բանտարկյալների իրավունքներն ու ազատությունները։ Իսկ այդ օրենքից վեր Գերմանիայի Սահմանադրությունն է։ Սրանից զատ՝ Գերմանիայում կա Դաշնային Սահմանադրական դատարան, որին կարող է դիմել բանտարկյալը, եթե կարծում է, որ իր պատիժը համաչափ չէ։ Պարոն Քինցիգը կարծիք հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում կյանքը պետք է նման լինի ազատության մեջ գտնվողների կյանքին։ Նա նշեց նաև, որ Գերմանիայում արծարծվում է այն հարցը, թե պե՞տք է արդյոք բանտարկյալն օգտվի համակարգչից.  իշխող է այն կարծիքը, որ չպետք է թույլ տալ դա՝ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Թույլատրված չէ նաև բջջային հեռախոս օգտագործելը։

Յորգ Քինցիգի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

– Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում սկսել է կիրառվել անցումային արդարադատությունը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է կիրառվի անցումային արդարադատությունը ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունեցող երկրներում, որտեղ անկախ չէ դատական համակարգը։

– Ինձ համար դա շատ դժվար է պարզաբանել, ես այդ ոլորտի  մասնագետը չեմ։ Գիտեմ, որ կան մի քանի խնդիրներ։ Գերմանիայում էլ ինչ-որ ժամանակ փորձ է արվել հաղթահարել անցյալը։ Տպավորությունս այն է, որ տարբեր երկրների համար կան տարբեր լուծումներ։ Հայաստանի համար չեմ կարող լուծում առաջարկել։

– Հայաստանի արդարադատության համար զգայուն հարց է ցմահ դատապարտյալների ազատ արձակման թեման։ Գերմանիայում, օրինակ, ո՞ր դեպքերում են ազատ արձակում ցմահ դատապարտյալներին։

– Անձանց դատապարտում են ցմահ ազատազրկման միայն սպանության համար, և ըստ օրենքի՝ այդ անձինք պետք է 15 տարի մնան բանտում։ Միայն դրանից հետո կարելի է դիմում ներկայացնել ազատվելու համար։ Դատարանը գնահատում է մեղքի ծանրությունը. օրինակ՝ եթե հանցագործը սպանել է երկու մարդու, դատարանն ասում է, որ պետք է առնվազն  քսան տարի մնա բանտում։ Բացի դրանից, դատարանը որոշում է՝ շարունակո՞ւմ է անձը վտանգ ներկայացնել հասարակության համար, թե՞ ոչ, և եթե համարում է, որ վտանգավոր է, ապա նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Իսկ եթե այլևս նա վտանգավոր չէ, ապա կարող է տասնհինգ տարի անց ազատ արձակվել։ Դասական օրինակն այն է, երբ ամուսինները վիճում են, և վեճի ժամանակ ամուսինը կարող է սպանել կնոջը։ Բնականաբար, չենք կարող ենթադրել, որ նման բան կկրկնվի, և անձը 15 տարի բանտում մնալուց հետո կարող է ազատ արձակվել։

– Իսկ Գերմանիայում ինչպե՞ս է լուծվում ազատության մեջ հայտնված նախկին դատապարտյալի վերասոցիալականացման, հասարակությանն ինտեգրվելու խնդիրը։ Հայաստանում, օրինակ, կա պրոբացիայի ծառայություն։

– Մենք էլ ունենք պրոբացիայի ծառայություն։ Կա երկու հնարավորություն՝ երբ անձը դատապարտվում է ազատազրկման, ապա պատիժը կարող է չկիրառվել պայմանականորեն։ Եվ այդ դեպքում դատապարտյալին կցում են պրոբացիայի ծառայողին (ընդ որում՝ պրոբացիայի մեկ ծառայողին ընկնում է 70-80 շահառու)։ Եվ ծառայողը մի կողմից՝ օգնում է դատապարտյալին, մյուս կողմից՝ օգնում է նրան կատարել իր վրա դրված պարտականությունները։ Մյուս տարբերակն այն է, որ եթե անձը ինը տարի գտնվում է կալանքի տակ, ապա պատժի կրման երկու երրորդը, այսինքն՝ վեց տարուց հետո, կարող է դիմում ներկայացնել՝ խնդրանքով, որ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն։ Եվ եթե անձին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում, ապա նրա հետ աշխատում է պրոբացիայի ծառայությունը։

– Գերմանիայում երբ ազատազրկվում են նախկին կամ գործող բարձրաստիճան պաշտոնյաները, նրանք ունե՞ն ինչ-ինչ արտոնություններ շարքային դատապարտյալների համեմատ։

– Եթե Հայաստանում կա նման տարբերակում, ապա Գերմանիայում չկա այդ տարբերակումը. նրանց բոլորին նույն կերպ են վերաբերվում՝ որպես բանտարկյալներ։ Նաև ասեմ, որ հազվադեպ է պատահում, որ դատապարտվում են բարձրաստիճան չինովնիկներ։ Ավելի շատ դատապարտվում են խոշոր տնտեսվարողներ, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ։

– Իսկ դատապարտված  բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի շա՞տ են պաշտպանված, նրանք ավելի՞ շատ փաստաբաններ են կարողանում վարձել։

– Իհարկե, փողը մեր երկրում էլ է դեր խաղում։ Եթե շատ փող ունես, կարող ես թույլ տալ քեզ օգտվելու թանկ պաշտպանների ծառայություններից։ Եվ ենթադրվում է, որ ավելի բարձր վճարվող պաշտպանն ավելի լավն է, բայց միշտ չէ, որ այդպես է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում