Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Ադրբեջանական գերության մեջ հայտնվող հայերի խնդիրը պետք է դառնա նաև միջազգային ուշադրության առարկա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են գտնվում ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտման հիմքով նախադեպային երկու գործեր: ԱԺ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը, ով վանաձորցի Արթուր Բադալյանի գործով հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ընդդեմ Ադրբեջանի, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործը դատարանում է, սակայն քննության ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է:

ՄԻԵԴ-ում գտնվող մյուս գործը Տավուշի մարզի Թթուջուր գյուղից հովիվ ՄանվելՍարիբեկյանի գործն է, ով մահացած հանձնվեց Հայաստանին: «Երկուսն էլ նախադեպային նշանակություն ունեն, որովհետև նշված գործերի արդյունքում ես հույս ունեմ՝Եվրադատարանըայնպիսի որոշում կկայացնի, որ կանխարգելիչ բնույթ կկրի Ադրբեջանի համար, այսինքն՝ մեր գյուղացիներին առևանգելու, գերի պահելու, հետագայում նրանց այլ ռազմագերիների հետ փոխանակելու Ադրբեջանի իշխանությունների այդ արատավոր պրակտիկայի դեմը պետք է առնել:

Այս առումով մյուս կողմից՝ պետք է միջազգային իրավապաշտպան կառույցները, Կարմիր խաչը նույնպես դատապարտեն այս գործելաոճը, որովհետև գերի ընկնող մարդիկ կան, որ իրենց կողմից առևանգվում են: Կոնկրետ Բադալյանի գործով ես կարող եմ ասել, որ նա առևանգվել է մեր տարածքից, անտառների այն հատվածից, որը ադրբեջանական տարածք չէր: Որոնողական աշխատանքների արդյունքում նրա ուսապարկը, որով նա սունկ հավաքելու էր գնացել, հայտնաբերվել է մեր տարածքում»,- ասաց Մարուքյանը: Ինքը` Արթուրը, պատմել է, որ իրեն մեքենայով եկել, վերցրել-տարել են. նա մոլորվել է անտառում, ճիշտ է, բայց մեր տարածքում է եղել:

Մարուքյանի խոսքով՝ այս առևանգումների համար պետք է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով՝ միջազգային ատյաններում դատապարտի այս գործը, որովհետև այդ գերիները կոմբատանտներ չեն, ԶՈՒ ներկայացուցիչներ, զինվորականներ չեն, և միջազգային հումանիտար իրավունքի առումով այստեղ լուրջ խնդիր կա: Հումանիտար իրավունքի կիրառելիության առումով, եթե անգամ նրանք դա չեն կիրառում, որովհետև կան բռնությունների դեպքեր, խոշտանգումներ, մահացած վիճակում հանձնել (խոշտանգումների արդյունքում մարդը սպանվել է):

«Այս առումով ես Եվրոպական դատարանում հարց եմ բարձրացրել, որ ոտնահարվել ենԵվրոպական կոնվենցիայում երաշխավորված իրավունքներըԵվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Ադրբեջանի կողմից, և Եվրադատարանում հարց է բարձրացվել կոնկրետ Արթուր Բադալյանի գործով. նախ՝ոտնահարվելէ նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, նա 18 ամիս ազատազրկման մեջ է եղել, երկրորդ՝ նրա նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ են կատարվել, որ հանգեցրել են խոշտանգման՝ պարբերաբար էլեկտրահարում, ծեծ, սննդիցզրկում, բնական կարիքները հոգալուարգելք, և էս ամեն ինչի համար վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է պատասխան տա»,- ասաց նա` տեղեկացնելով, որ Եվրոպական դատարանում գործը գրանցված է, սպասում է քննության հերթին:

Թե երբ կսկսվի գործի քննությունը՝ Մարուքյանը դժվարացավ նշել, քանի որ Եվրոպական դատարանը ծանրաբեռնված է, և մի գործի քննությունը սկսելու համար պահանջվում է երկուսից երեք տարի:

Հարցին` ՄԻԵԴ-ում կա՞ արդյոք նույն հիմքով գործ, սակայն՝ ընդդեմ Հայաստանի, Մարությանը պատասխանեց, որ նմանգործի ծանոթ չէ, անգամ՝ մամուլի տեղեկատվության, որովհետև Հայաստանին նման գործելաոճ հատուկ չէ. եթե մեզ մոտ գերի են ընկնում, դրանք լինում են զինվորականներ, ովքեր արդեն կոմբատանտի կարգավիճակում են, բայց ասենք` Ադրբեջանից գյուղացիներ, հովիվներ, քաղաքացիական անձանց ոչգերիենքվերցրել, ոչ էլ վերցնում ենք:

«Չունենք նման պրակտիկա, միայն մի դեպք է եղել, երբ իրենք են եկել, սահմանի վրա հանձնվել, բայց անգամ այս պարագայում մարդկային արժանապատվությունը որևէ կերպ չի նվաստացվում:Մեզ մոտ իրավապաշտպան բազմաթիվ կառույցներ կան, որ մոնիթորինգի տակ են պահում, իսկ Ադրբեջանում նման բան գոյություն չունի: Արթուր Բադալյանին այդ 18 ամիսների ընթացքում միայն Կարմիր խաչն է հանդիպել, այլ իրավապաշտպան կառույցներ չեն հետաքրքրվել նրա ճակատագրով, նրա պահման պայմաններով,թե՝ արդյոք նրա նկատմամբ եղե՞լ են իրավախախտումներ, մարդու իրավունքների ոտնահարումներ, թե՞ ոչ, որևէ մեկին չի հետաքրքրել»,- ասաց նա:

Օրերս ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Արսեն Խոջայանը վստահեցնում էր, որ իր նկատմամբ բռնություն, խոշտանգումներ չեն եղել: Դա, ըստ Մարուքյանի, Եվրադատարանում եղած դիմումների արդյունք է, որովհետև նրանք հասկանում են՝այդ պրակտիկան չեն կարող շարունակել, այսինքն՝ այդ դիմումները արդեն իսկ, դեռ չքննված, կանխարգելիչ դեր են ունենում Ադրբեջանի իշխանությունների համար, որ գերի ընկնողն այլևս չխոշտանգվի, վատ վերաբերմունքի չենթարկվի:

Էդմոն Մարուքյանի ղեկավարած՝Վանաձորի «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից 2011 թվականին հայցադիմում է պատրաստվել, որով Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը (ովշուրջ երկու տարի է անցկացրել ադրբեջանական գերության մեջ) դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:2011թ. մարտի 17-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ սահմանահատվածում տեղի է ունեցել գերիների փոխանակում, որի ժամանակ հայկական կողմից Ադրբեջանին է հանձնվել ադրբեջանական բանակի սպա Անվար Հաջիևը (ով գերի էրվերցվել Լեռնային Ղարաբաղում), Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Արթուր Բադալյանին:

2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ և 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն):

Փաստաբան Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործը ներկայացրել են ՄԻԵԴ, այն գրանցվել է, բայց դեռ վարույթ ընդունելու որոշում չկա, վարույթն էլ չի սկսվել: Հայցադիմումը ներկայացվել է Սարիբեկյանի ծնողների կողմից, դրված է նրա կյանքի իրավունքի հարցը. ծնողները կարծում են, որ իրականում իրենց որդուն սպանել են, ոչ թե նա ինքնասպանություն է գործել բանտում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը: Ղազարյանի խոսքով՝ այստեղ Սարիբեկյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցված եղել, քննություն է կատարվել, դրա շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել, պարզվել է, որ նրա մարմնի վրա կան հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ նա ենթարկվել է արգելված վերաբերմունքի:

«Դա կանխավարկած է ստեղծում, որ իսկապես նրան խոշտանգել են, որի հետևանքով նա մահացել է, կան փաստեր, որոնք ստեղծում են կանխավարկած, և ապացուցման բեռը շրջում են պատասխանող կողմի վրա, որը պետք է արդեն համապատասխան իր փաստարկներով հիմնավորի հակառակը, որ՝ ոչ, այստեղ իրականում տեղի է ունեցել ինքնասպանություն, ոտնձգություն նրա անձի նկատմամբ»,- ասաց նա:

Ղազարյանը կարծում է, որ ՄԻԵԴ ներկայացված դիմումները որոշակի զսպող ազդեցություն կարող են ունենալ, բայց ոչ՝ համակարգային առումով, որովհետև Ադրբեջանում շատ լուրջ խնդիր է կառավարության կողմից բացեիբաց քարոզվող քսենոֆոբիան. եթե հատուկենտ գործերով իշխանությունները ձեռնպահ են մնում միջամտություններից, դա դեռ չի նշանակում, թե համակարգային առումով խնդիրը լուծվել է:

«Դա կարող է լինել տակտիկական քայլ, որովհետև դրան զուգահեռ մենք ունենք տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր գործեր, համաձայնորոնց՝ քաղաքացիները պարբերաբար ենթարկվել են արգելված վերաբերմունքի, այդ թվում նաև՝ զինվորականները: Այսինքն՝ այո, գուցեզսպող ազդեցություն են ունենում առանձին գործերով, բայց ընդհանուր՝ համակարգային առումով, որ Ադրբեջանում վերջ տրվի հայատյացության քաղաքականությանը, որը և խրախուսում, և պաշտոնապես վարում են իշխանությունները, այդ հարցը չի լուծվում: Այդ հարցին անդրադարձել են նաև եվրոպական մարմինները իրենց զեկույցներում»,- ասաց նա:

Ընթացիկ տարվա մարտի 4-ին ադրբեջանական կողմը վերադարձրեց Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանին: Հայկական կողմում հայտնվելուց հետո նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Շուրջ մեկ ամիս առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերության մեջ հայտնված Արսեն Խոջայանն ընդամենը օրեր առաջ՝ապրիլի 10-ին, վերադարձվեց հայրենիք:«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժզննություն անցկացվեց: Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը նշեց, որ Արսենի մարմնի վրա խոշտանգումների հետքեր չկան: Հայ գերուն պահել են մայրաքաղաք Բաքվում՝ առանձին մեկուսարանում:

Նա գերության մեջ հիմնականում սննդից հրաժարվել է՝ վախենալով դրա պարունակությունից, նաև վախեցել է քնել, ասում է՝ հաշված ժամեր է քնել այդ ողջ ամսվա ընթացքում: Արսեն Խոջայանը, ով Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է, հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի 7-ին. հարցաքննության ժամանակ նա պատմել էր, որ սահմանն հատել էր մառախուղի պատճառով՝ոչխարներ արածեցնելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում