Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Մեքսիկայում Մոնտեսումա թագավորի կողմից կառուցված ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել

Մեքսիկայում, Էկատեպեկ-դե-Մորելոս քաղաքում, քանդակներով և որմնանկարներով զարդարված ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:.

Թունելը հայտնաբերել են բանվորները՝ ավտոբուսի կանգառի կառուցման ժամանակ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են, անմիջապես ժամանել են հնագետները:

Ըստ նախնական տվյալների, թունելը կառուցվել է XV դարում՝ Մոնտեսումա I թագավորի կառավարման օրոք: Նա հայտնի էր իր վիթխարի շինարարական նախագծերով. նրա օրոք կառուցվել է երկկողմանի քարե ջրատար՝ Տենոչթիթլանին խմելու ջրով ապահովելու համար, հզոր ամբարտակ՝ ջրհեղեղներից պաշտպանության համար և բուսաբանական այգի, որի տեսականու համար սուրհանդակներ են ուղարկվել ամբողջ երկրով մեկ:

Թունելը նվիրված է Տլալոքին՝ ջրի և պտղաբերության աստծուն: Նրան երկրպագում էին և վախենում, հավատում էին, որ նա կարող է ջրհեղեղ ուղարկել կամ թունավորել աղբյուրները: Թունելում հայտնաբերվել են արձանների բեկորներ, ապակուց և մայոլիկից պատրաստված իրեր, ինչպես նաև փայտե դարպասի մնացորդներ, որոնցով փակվում էր անցումը:

Թունելի նշանակությունը դեռ պարզ չէ, բայց այն կարող է խորհրդանշական անցուղի լինել դեպի Մեռյալների երկիր: Սակայն հնագետները դեռ չեն ավարտել ուսումնասիրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում