Ցանցի օգտատերերը համոզված են, որ այս տեսանյութը փոքրիկի այցեքարտը կլինի, եթե նա մի օր որոշի մոդել դառնալ:
Կադրերում երևում է, թե ինչպես է փոքրիկն ուրախ վազվզում սենյակում՝ ցուցադրելով իր նոր հիանալի կոստյումը՝ ասես պրոֆեսիոնալ պճնամոլ լինի: Ցուցադրելով իրեն՝ փոքրիկը շրջվում է և նույնքան ուրախ հեռանում:
«Այս տեսանյութը պետք է տեղ գտնի նրա ռեզյումեում, եթե ապագայում նա մոդելային բիզնեսով զբաղվի: Նա պարզապես հոլովակը ցույց կտա, ասելով՝ «ես ծնվել եմ դրա համար»,-մեկնաբանում է allen0088 օգտատերը: «Կանայք խելքները կթռցնեն այդքան վայելչագեղ հագնված տղամարդու համար»,- գրում է McDonogh Rahloh-ը:







































