Ամերիկյան իրապատում հեռուստաշոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում անդրադաձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից երեկ ընդունված բանաձեւին:
Քարդաշյանը նշել է, որ երեկ հայ ժողովրդի համար հսկայական հաղթանակ է գրանցվել, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:
«Իմ եւ իմ երեխաների այս լուսանկարն արվել է Հայաստանում այս ամիս՝ Ջեքի Նիքերսոնի կողմից»,-վերջում հավելել է Քարդաշյանը: