Facebook-ի կառավարման անդամ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Փիթեր Թիլը հայտարարել է, որ Իլոն Մասկը բացասական հերոս է, քանի որ նրան այնքան դժվար է ընդօրինակել, որ երիտասարդ մարդիկ նույնիսկ չեն փորձում: Այս մասին հաղորդում է CNBC-ը:

Նա պնդում է, որ եթե երիտասարդ մարդուն հարցնեն, թե ինչու նա չի ձգտում լինել այնպիսին, ինչպիսին Իլոն Մասկն է, նա կպատասխանի. «Դա շատ բարդ է, ես չեմ կարող հասնել նման բանի»:

«Իլոնը հակաօրինակ է»,- ասել է Թիլը՝ նրան համեմատելով Apple-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի հետ, որին համարում է միակ մեծագույն նորարարը:









































