Զինված մարդիկ գրավել են Կրասնի Լիմանի ոստիկանության քաղաքային բաժանմունքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Մոտ 20 զինված մարդ մտել են քաղաքային վարչության շենք, որը շրջապատել էին աֆղանական և կազակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Իր հերթին, «Բատկիվշչինա» կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջում գրել է, որ շենքն արգելափակել են առավելագունը 50 անջատողականներ:
Նշենք, որ ցուցարարների կողմն է անցել նաև Սլավյանսկի քաղաքապետ Նելյա Շտեպան, ով հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքը ցուցարարների վերահսկողության տակ գտնվող միակ շենքը չէ:







































