Բանտում իր ցմահ ազատազրկման պատիժը կրող բանտարկյալը պատահմամբ ազատության մեջ է հայտնվել: Նրան սխալմամբ բաց են թողել Ռեյդսվիլում, Ջորջիա նահանգի պետական քրեակատարողական հիմնարկից, հաղորդում է Fox-ը:
Թոնի Մայկոնա-Մունոս-Մենդեսան ցմահ ազատազրկման էր դատապարտվել մանկահասակների բռնաբարության համար:
Ներկա պահին ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում 31-ամյա հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:










































