«Եթե փաստաբանի աչքերով նայենք, ինձ մոտ տպավորություն է, որ ինքն ուզում է որոշակի այնպիսի սցենար մշակի, սակայն կարծում եմ, որ ինքը այս հարցերը պետք է ուղղեր նախաքննական մարմնին, ոչ թե հասարակությանը: Եթե պարզվեց, որ իր կամքից անկախ է ստեղծվել նման իրավիճակ, նա չի գիտակցել իր գործողությունների հետևանքները, նախաքննական մարմինը համապատասխան գնահատական կտա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը, թե աջակցելով Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում՝ թույլ է տվել խախտում:
Նրա կարծիքով՝ եղել է սցենար, սցենարի համապատասխան իրավաբանները տեղավորել են հնարավոր տարբերակները՝ միգուցե առանց իրազեկելու այդ սցենարում դերակատարում ունեցող անձանց:





































