Երկրի պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի կառավարությունը կղեկավարի կին լիբերալ քաղաքական գործիչ Սոֆի Վիլմսը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Սոֆի Վիլմսը կգլխավորի Բելգիայի ժամանակավոր կառավարությունը նոյեմբերին այն բանից հետո, երբ վարչապետ Չարլզ Միշելը կլքի այդ պաշտոնը ՝ կապված ԵԽ նախագահի պաշտոնում ընտրվելու հետ: Միշելը ԵԽ նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին:
Վիլմսը նախկինում ղեկավարում էր բյուջեի դեպարտամենտը Միշելի ժամանակավոր կառավարությունում: Այժմ նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը մինչև Բելգիայի խորհրդարանը նախարարների մշտական կաբինետ կազմավորի, որի շուրջ բանակցությունները շարունակվում են մայիսից:







































