Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» (Joker) ֆիլմը դարձել է ամենադրամարկղայինը R կատեգորիայի ֆիլմերի շարքում. այն չի թույլատրվում դիտել 17 տարեկանից փոքրերին՝ առանց ծնողների ուղեկցության: Այս մասին հաղորդել է Forbes ամսագիրը:
Warner Brothers կինոընկերության կողմից արտադրված ֆիլմը ներկա պահին համաշխարհային վարձույթում հավաքել է արդեն $805 մլն և գերազանցել է «Դեդփուլ»-ին: 2016 թվականին ռեժիսոր Թիմ Միլլերի այս ֆիլմի ցուցադրության եկամուտը կազմել է $783 մլն:
«Ջոկեր»-ը նաև դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը R կատեգորիայի ֆիլմերի մեջ, որի համաշխարհային հավաքագրումը գերազանցել է $800 մլն-ը:
Ֆիլմում գլխավոր դերը կատարում է երեք անգամ Օսկար մրցանակի առաջադրված Հոակին Ֆենիքսը:









































