Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը Խորհրդում․
«Ցանկանում եմ նշել, որ այն բեղմնավոր էր, քանի որ այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, համաձայնագիր կնքեցինք նաև Սինգապուրի հետ, այսօր կնքեցինք ազատ առևտրի համաձայնագիր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ որոշ մեր գործընկերների հետ բանակցություններն ընթանում են լավ տեմպերով։ Համոզված եմ, որ ընդլայնվելու է այն երկրների աշխարհագրությունը, որոնք համաձայնագրեր կունենան ԵԱՏՄ հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։