Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին խնդրել է ստուգումներ իրականացնել ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարարությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներից մեկին: «Նախարար Ֆ.Ցոլակյանը խնդրել է հանրապետության վարչապետին՝ ստուգումներ իրականացնել ԱԻՆ-ում» վերտառությամբ գրության մեջ ասված է.

«Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Չնայած նրան, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում նյութի հրապարակումը, և ով էր դրա ետևում կանգնած, անկախ նրանից, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել է, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ, այդուհանդերձ, նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը:

Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:

Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում