Ազգային ժողովի նախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ.
«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ:
Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»:
https://www.facebook.com/lenazarian/posts/502217546994136







































