Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Դավութօղլուն սպառնում է սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության, ինչպես նաև կիպրական հարցը։ Վերջինս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գլխավոր խոչընդոտներից մեկն է։ Բաղըշը նշել է, որ ԵՄ-ում Կիպրոսի հունական հատվածի նախագահության ժամանակաշրջանում քննարկման նոր «գլուխներ» (բաժիններ) չեն բացվի, սակայն իրենք չեն դադարեցնի բարեփոխումների իրագործումը։

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայում գտնվող Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե Կիպրոսի հունական հատվածը մինչև կիպրական խնդրի կարգավորումը (2012 թվականի հուլիսի 1-ից) ստանձնի ԵՄ նախագահությունը, ապա իրենք կսառեցնեն ԵՄ հետ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը 6 ամսով ստանձնել է Լեհաստանը, ինչը մեծ հույսեր է առաջացրել թուրքական կողմի մոտ։ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Լեհաստանին հաջորդելու են Թուրքիայի հետ բարյացակամ հարաբերություններ չունեցող Դանիան և Կիպրոսը, ինչի պատճառով էլ Թուրքիայի համար մեծ կարևորություն է ներկայացնում Լեհաստանի նախագահության ժամկետը։

ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է իրագործել 35 «գլուխներում» նշված բարեփոխումները։ 2010 թվականի նոյեմբերի 9-ին հրապարակված ԵՄ ընդլայնման Թուրքիայի մասին 13-րդ զեկույցում նշված էր, որ Թուրքիան կատարել է այդ 35 «գլուխներից» միայն մեկը, քայլեր է ձեռնարկել 13-ի ուղղությամբ և անուշադրության է մատնել մնացած 21-ը: Վերջիններից 18-ը գտնվում են սառեցված վիճակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում