Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Հեյգլը մեղադրել է դեղատների Duane Reade ցանցին իր անունը առանց թույլտվության գովազդային նպատակներով օգտագործելու մեջ:
Դեղագործական ընկերությունը որոշել է բաց չթողնել իր հնարավորությունը՝ դերասանուհու հաշվին հայտնի դառնալու նպատակով, երբ համացանցում հայտնվել են այդ դեղատան փաթեթով Հեյգլի լուսանկարները: Նրանք դերասանուհու լուսանկարի տակ գրառել են. «Սիրո՞ւմ եք արագ Duane Reade մտնել: Նույնիսկ Քեթրին Հեյգլը չի դիմանում և գնումներ է կատարում իր սիրելի դեղատնից»:
Դերասանուհուն դուր չի եկել իր անունը այս կերպ օգտագործելը, փոխանցում է Popcornnews-ը: Քեթրինը ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով դրան իր հայտնի լինելու վրա շահույթ ստանալու փորձերի մեջ:
Հեյգլը 6 միլիոն դոլար է պահանջում: Եթե դատարանը բավարարի նրա հայցը, ապա Քեթրինը ամբողջ գումարը կփոխանցի կենդանիների պաշտպանության Jason Debus Heigl Foundation հիմնադրամին:










































