Facebook ու Google ընկերությունները ուժեղացնում են սեփական գովազդային գործակալությունները, որպեսզի մշակեն գովազդային արշավներ այնպիսի խոշորագույն բրենդների համար, ինչպիսիք են Budweiser-ն ու Ford-ը, գրում է The Financial Times-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, Facebook-ն ու Google-ը արդեն տարեկան մոտ 60 մլրդ դոլար են վաստակում իրենց կայքերում գովազդային տիրույթի վաճառքի հաշվին:
Google-ի ու Facebook-ի ներքին՝ գովազդի արտադրման բաժինները, որ հայտնի են որպես The Zoo ու The Creative Shop համապատասխանաբար, դեռևս ոչ մեծ գործակալություններ են, ասվում է թերթում: The Zoo-ում աշխատում է մոտ 100 մարդ, The Creative Shop-ում՝ 70:







































