«Հայաստանում կուսակցական համակարգ կա, այն մեռած չէ, 30 տարի գործում է: Այլ հարց է, որ այն կայանալու, ուժեղանալու խնդիր ունի»,- խորհրդարանում, արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, նշեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ Հայաստանում պետք է արձանագրել՝ սոցիալական ծանր վիճակի գոյությունը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանը:
«Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 50 տոկոսը գտնվում է 15 ընտանիքների ձեռքում, և 35 տոկոս աղքատության գրանցում կա, այդպիսի երկրում կուսակցությունների լայն, կայացած ժողովրդավար համակարգ դժվար է ակնկալել, ուստի, մեր խնդիրը պետք է լինի ոչ թե կուսակցական համակարգ ստեղծելը, այլ բարելավելը և կուսակցությունների կուսակցականացումը»,- ասաց նա: