Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Հերս խմում մեզ ծեծում էր… Սյունիքում 21-ամյա որդին վիճաբանության ժամանակ դաժանաբար սպանել է հորը

Վերաքննիչ քրեական դատարանում Ա. Ազարյան, Ն. Հովակիմյան, Մ. Արղամանյան կազմով սկսվեց Նարեկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

21-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նարեկը մեղադրվել է հարազատ հորը սպանելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, ժամը 17-ի սահմաններում Սյունիքի մարզում գտնվող հայրական տանը Նարեկը կենցաղային հողի վրա վիճել է հոր՝ Դավիթի հետ: Վիճաբանության ընթացքում նա խոհանոցային դանակով վնասել է հոր պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին, այնուհետև մեկ այլ դանակով ևս մի քանի անգամ հարվածել է ծնկի իջած հոր կրծքավանդակի շրջանին: Արդյունքում Դավիթ Հ.-ն պարանոցի, դեմքի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի թափանցող ու չթափանցող վնասվածքներից առաջացած սուր արյունահոսությունից, տրավմատիկ ու հեմոռագիկ շոկից մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Նարեկ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ապրել, սովորել ու աշխատել է Երևանում, որպես առաքիչ է աշխատել: Ամանորի տոները նշելու համար գնացել էր հայրական տուն:

Դեպքի օրը՝ կեսօրից հետո, պետք է վերադառնար Երևան: Մինչ այդ մի քանի օր մնացել էր տատի տանը: Դեպքի օրը, ըստ Նարեկի, հայրն առիթ էր ման գալիս կռիվ անելու համար: Երբ ինքն ու հայրը հյուրասենյակում էին, իսկ մայրը՝ խոհանոցում, ինքն ասել է, թե գնալու է Երևան: Հայրն էլ ասել է՝ գնա, այնպես է ասել, որ ինքը հասկացել է՝ կռիվ է լինելու: Հայրն ասել է՝ եթե գնաս, մորդ այլևս ողջ չես տեսնի: Նա գնացել է խոհանոց, երկու դանակ է բերել՝ մեկը լայն շեղբով, մյուսը՝ նեղ: Դրել է սեղանին ու ասել է, թե դանակներից մեկը մոր համար է, մյուսը՝ իր: Հայրը նաև օղի ու բաժակ է բերել:

Այդ ժամանակ հյուրեր են եկել իրենց տուն: Հայրը նրանց արագ ճանապարհել, նորից բացել է Երևան գնալու թեման:

Նա ապտակել է իրեն, իր ակնոցն ընկել ու ջարդվել է: Դրանից հետո հայրն ապտակել է մորը: Նա վերցրել է շամփուրն ու դանակը, գնացել է դեպի մայրը: Սպառնացել է: Մինչ այդ չէր եղել, որ հայրը դանակով սպառնար: Ինքը վախեցել ու բռնել է դանակը: Մորն ասել է, որ դուրս գա ու մարդ կանչի: Մայրը դուրս է եկել:

Հայրն իրեն սեղմել է բազկաթոռին: Քաշքշուկի ընթացքում ինքը նկատել է, որ հոր պարանոցը վնասվել է: Ինքը արյուն տեսնելով՝ վախեցել է: Բայց զգացել է, որ հայրը ցանկանում է իր վրա հարձակվել: Վերցրել է վառարանին դրված աղյուսը ու մոտ կես մետրից հարվածել է նրա գլխին:

Առաջին հարվածը թույլ էր: Հայրը դրանից հետո դանակով վնասել է իր աչքի ներքևի մասը: Հետո ինքը աղյուսով երկրորդ անգամ է հարվածել հոր գլխին…

Հայրը շշմել, ծնկի է իջել, դանակը նրա ձեռքից ընկել է: Դա այն դանակն էր, որի շեղբից ինքը բռնել էր, ու այն ծռվել էր:

Նկատելով, որ հայրը շարժում է կատարում դեպի դանակը, ինքը վերցրել է մոտակա մեկ այլ դանակ ու հարվածել է հորը: Չի կարող ասել՝ քանի անգամ է հարվածել: Փորձաքննության եզրակացությունը կարդալու ժամանակ է իմացել, որ 4-5 անգամ հարվածել է:

Երբ հայրն ընկել է, մայրը մտել է սենյակ: Ինքը չի թողել, որ նա մոտենա: Շոր է գցել հոր վրա: Հայրը կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Հետո տատն ու բուժքույրն են եկել…

Նախաքննական ցուցմունքում Նարեկը հայտնել է, թե դեպքի օրը կեսօրին իրենք հաց են կերել, հայրն օղի է խմել: Խոսել են այն մասին, որ Երևանում տան վարձը տալու ժամանակն է: Հայրն ասում էր, թե գումար չունի: Հետո հայրը պառկել է, քիչ անց նա նորից նույն թեմայով խոսակցություն է սկսել, ասել է, թե բոլորը խաբում են իրեն, միայն գումար են ուզում, իսկ ինքն ինչ էլ անի՝ ոչ ոք չի գնահատում…

Նարեկը հայտնել է, թե հայրն իրենց տանը միշտ կռիվներ էր առաջացնում, հակում ուներ ալկոհոլի նկատմամբ, խմած ժամանակ վիճում էր մոր հետ: 2017 թվականին մայրը հորից հեռացել, եկել էր իր մոտ՝ Երևան, բայց հայրը եկել, մորը նորից տարել էր: Ըստ Նարեկի՝ հայրը ֆիզիկապես իրենից ուժեղ էր…

Տուժողի իրավահաջորդը՝ Նարեկի եղբայրը, հայտնել է, թե դեպքի պահին ինքը ժամկետային զինծառայող էր: Դեպքի օրվա երեկոյան հեռախոսով խոսել է մոր հետ, վերջինս «մի ձևի էր խոսում», ինքը հասկացել է, որ տանը վիճաբանություն է եղել: Հայրը հաճախ էր վիճում, իրեն, մորն ու եղբորը ծեծում էր:

Մոր հետ խոսելուց հետո ինքը «Ֆեյսբուքում» կարդացել է, որ Սյունիքում որդին սպանել է հորը: Տեսել է, որ իր եղբոր ու հոր տվյալներն են հոդվածում: Հաջորդ օրը գյուղ է գնացել, իմացել է, որ վիճաբանության է եղել, որի ժամանակ հայրը սպառնացել է մորն ու եղբորը, եղբայրը սպանել է նրան…

Տուժողի իրավահաջորդն ասել է՝ եթե հայրը խմած էր լինում, իրենց տանը մթնոլորտը շիկանում էր, վիճաբանություն էր լինում, նա վիրավորում ու ծեծում էր իրենց…

Ամբաստանյալի մայրը հայտնել է, որ իրենց ընտանիքում միշտ անախորժություններ են եղել: Ամուսինը խմած ժամանակ պատճառ էր փնտրում կռվելու համար, նարկոտիկ էր օգտագործում…

Նա իրեն մեղադրում էր, որ երեխաներին սխալ է դաստիարակում: Չէր ցանկանում երեխաների ուսման համար գումար տալ: Նա իրեն մշտապես ծեծում էր, բայց դանակով ոչ մի անգամ չէր սպառնացել, իսկ դեպքի օրը սպառնում էր դանակով:

Ինքը 2017 թվականին հեռացել էր ամուսնուց՝ նրա վարքագծի պատճառով, գնացել էր որդու մոտ՝ Երևան, բայց ամուսինը սպառնացել էր, թե իրենց վիզը կկտրի, ինքը վախեցել ու հետ էր գնացել…

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողը եղել է թեթև աստիճանի հարբածության վիճակում: Նրա արյան ու լյարդալեղապարկի մեջ հայտնաբերվել են նաև թմրալկալոիդների հետքեր:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Նարեկ Հ.-ն չի գտնվել պաթոլոգիական, ինչպես նաև ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը:

Նարեկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հունվարի 6-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը, ամբաստանյալն ու նրա շահերի երկու պաշտպանները:

Վերաքննիչ դատարանում առաջինը իր բերած վերաքննիչ բողոքը հիմնավորեց մեղադրող դատախազ Մինասյանը: Նա ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել կատարված արարքի ու այն կատարողի անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Որպես բնութագրական հանգամանք՝ մեղադրողն ընդգծեց՝ ամբաստանյալը ոտնձգել է ծնողի կյանքի նկատմամբ:

Մեղադրողը դատական ակտից մեջբերեց, որ տեղի է ունեցել փոխադարձ վիճաբանություն, որի ընթացքում Նարեկ Հ.-ն խոհանոցային դանակով վնասել է հոր պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին: Երբ հայրը շշմել ու ծնկի է իջել, ամբաստանյալը մեկ այլ դանակով մի քանի անգամ հարվածել է ծնկի իջած հոր կրծքավանդակի շրջանին ու մահ է պատճառել նրան:

Մեղադրողը հիշատակեց, որ ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Նարեկ Հ.-ն վիրավորանքը չներելու հատկություն ունի: Նրա ու հոր միջև նախկինում վիճաբանություններ են եղել, հայրը բազմիցս վիրավորել է նրան, և, ըստ մեղադրողի, Նարեկ Հ.-ն հերթական վիճաբանության «առիթն օգտագործելով»՝ ուղղակի դիտավորությամբ հորը զրկել է կյանքից:

Ըստ մեղադրողի՝ ընդհանուր իրավասության դատարանը նման հանգամանքների առկայության պայմաններում նշանակել է մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժաչափը՝ թույլ տալով քրեաիրավական նորմի խախտում: Նարեկ Հ.-ին մեղսագրված արարքի համար նախատեսված է 8-ից 15 տարի ազատազրկում: Նրան 8 տարի ազատազրկման դատապարտելով՝ դատարանը սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, ինչը թույլ չի տա հասնելու պատժի նպատակներին:

Մեղադրողը միջնորդեց պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, Նարեկ Հ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 12 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ Նարեկ Հ.-ի եղբայրը, մեղադրողի վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց. «Բան չունեմ ասելու»,- ցածրաձայն ասաց նա:

Մեղադրողի բողոքի վերաբերյալ իր առարկությունը ներկայացնելով՝ Նարեկ Հ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Կարապետյանը նշեց, որ հսկող դատախազը ուշադրություն չի դարձրել, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է այն ժամանակ, երբ դեռևս չէր ստացվել Նարեկ Հ.-ի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, մինչդեռ հիշյալ փորձաքննության եզրակացությունը շատ կարևոր է տվյալ գործի ելքի համար:

Մեղադրանքի կողմը, ըստ Ա. Կարապետյանի, անտեսել է վերոհիշյալ համալիր փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած՝ Նարեկ Հ.-ի հոգեբանական առանձնահատկությունների թվարկումը՝ այն, որ նա բարձր զգայունություն, փափկասրտություն ունեցող անձ է, դեպքի պահին գործել է պաշտպանվելով:

Ըստ Ա. Կարապետյանի՝ մեղադրանքի կողմը ոչ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելով գործի հանգամանքների նկատմամբ, չի անդրադարձել այն հարցին՝ որտեղի՞ց հայտնվեցին երկու դանակները՝ դրանք տուժողն էր բերել, դրանցով սպառնացել էր Նարեկի մորն ու Նարեկին, տուժողը դանակով ու շամփուրով հարձակվել էր կնոջ՝ Նարեկի մոր վրա:

Ա. Կարապետյանը նշեց, թե մեղադրանքի կողմն անտեսել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ ամրագրված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր վնասվածքը ստանալուց հետո տուժողն ի վիճակի է եղել ինքնուրույն գործողություններ կատարելու, այսինքն՝ մինչև վերջ էլ տուժողը վնասազերծված չի եղել…

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը օպտիկական ակնոց է կրում, իսկ դեպքի պահին հոր հարվածից ակնոցն ընկել ու ջարդվել էր, Նարեկը մնացել էր առանց ակնոցի՝ այսինքն՝ ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներ ուներ:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ նրա արյան մեջ էթիլ սպիրտի որոշ քանակություն է հայտնաբերվել, որը համապատասխանել է թեթև աստիճանի խմածությանը, ինչպես նաև նրա օրգանիզմում հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր: Ըստ պաշտպանի՝ տուժողն իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել, դեպքից հետո նրանց տնից մեծ քանակությամբ կանեփ է հայտնաբերվել ու դուրս բերվել:

Ըստ պաշտպանի՝ տուժողի մայրը ժամանակին հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, ինքնասպան է եղել… Իսկ եթե տուժողը որդու առաջին հարվածից հետո շշմած է եղել, նա հավանաբար ոչ թե հարվածից է շշմած եղել, այլ՝ օգտագործած ալկոհոլի ու թմրամիջոցի ազդեցությունից…

Ա. Կարապետյանն անհամաձայնություն հայտնեց մեղադրողի այն ձևակերպման առնչությամբ, համաձայն որի՝ Նարեկ Հ.-ն ծնողի կյանքի դեմ է ոտնձգել: Նարեկը, ըստ պաշտպանի, դեպքի պահին մորն է պաշտպանել հորից՝ մի ծնողին պաշտպանել է մյուսի ոտնձգությունից:

Ա. Կարապետյանը մեղադրողի բողոքը համարեց անհիմն, խնդրեց այն մերժել:

Ամբաստանյալ Նարեկ Հ.-ն զղջման խոսքեր չասաց: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ մեղադրողն առանձնացրել է իրեն հարկավոր արտահայտություն՝ բաց թողնելով կարևոր մի բառ:

Եզրակացության մեջ նշված է, թե ինքը «հեշտորեն» չի ներում իրեն հասցված վիրավորանքը: Մեղադրողը «հեշտորեն» բառն անտեսել, մեջբերել է միայն, որ ինքը չի ներում իրեն հասցված վիրավորանքը: «Ստացվում է, որ ես քինախնդիր մարդ եմ…»,- ասաց ամբաստանյալն ու հավաստիացրեց, որ դա այդպես չէ, իսկ մեղադրողը դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ իրեն տրված հոգեբանական բնութագրից առանձնացրել է միակ «վատ բնութագիրը»՝ որ ինքը չի մոռանում իրեն հասցված վիրավորանքը:

Նարեկ Հ.-ն նշեց, թե ինքն իրավունք ուներ մոր նկատմամբ ոտնձգողից պաշտպանվելու ժամանակ ընդհուպ նրան մահ պատճառել: Մայրը հոր հետ համատեղ կյանքի ընթացքում մշտապես հոր կողմից նթարկվել է բռնությունների:

Նարեկ Հ.-ն նույնպես կարծիք հայտնեց, որ մեղադրողի վերաքննիչ բողոքն անհիմն է, ըստ ամբաստանյալի՝ մեղադրողն այդ բողոքը բերել է, որ «դատավճիռը չբեկանվի»՝ մեղադրանքի անհիմն լինելու պատճառաբանությամբ…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Պարսամյանը իր խոսքի ընթացքում նշեց, որ հիմնականում զբաղվում է քաղաքացիական գործերով, այս գործով խորհրդակցել է մասնագետների, նաև՝ հոգեբան մասնագետների հետ: Համոզված է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքն անհիմն է:

Պաշտպանը նշեց՝ մեղադրողը դատարանում ընդգծեց, թե Նարեկ Հ.-ն հորը սպանել է ուղղակի դիտավորությամբ, այդ հանգամանքը մեղադրողը որպես Նարեկի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում, ինչը սխալ է: Իրականում, ըստ պաշտպանի, Նարեկ Հ.-ն դեպքի պահին գտնվելով անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, իրավաչափ գործողություններ է կատարել, նրա արարքը հանցավորություն չի պարունակում, ահա թե ինչու՝ պաշտպանական կողմը իր բողոքներում պնդել է, որ Նարեկը պետք է արդարացվի:

Պաշտպան Պարսամյանը ևս անհամաձայնություն հայտնեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունից մեղադրողի առանձնացրած կետի վերաբերյալ: Ընդհանրապես՝ դատահոգեբանական փորձաքննությունը, ըստ պաշտպանի, թերի է կատարվել, չեն ստուգվել Նարեկ Հ.-ի հոգեբանական առանձնահատկությունները սթրեսային հանգամանքներում, եզրակացության մեջ արձանագրված հոգեբանական առանձնահատկությունները վերաբերում են բնականոն իրավիճակում գտնվող Նարեկ Հ.-ին: Մինչդեռ , ըստ պաշտպանի, պիտի կատարվեր այդ երկու հոգեվիճակների տարանջատում: Մեղադրողն իր բողոքում, ըստ պաշտպանի, «ակցենտավորել է» դատահոգեբանական եզրակացության մեջ նշված միայն մեկ առանձնահատկություն, իսկ ինչո՞ւ նա, օրինակ, շեշտը չի դրել նույն եզրակացության մեջ տեղ գտած՝ Նարեկի մեկ այլ հոգեբանական առանձնահատկության՝ «փափկասրտության» վրա:

Դեպքի պահին, ըստ պաշտպան Պարսամյանի, Նարեկը պաշտպանել է իր փոքրամարմին, ծանր աշխատանքից ու հոր մշտական բռնություններից տանջված մորը:

Պաշտպան Պարսամյանն ընդգծեց, թե դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության անցկացման համար Նարեկին Գորիսից բերել են Երևան, առանց հանգստի ժամանակ տրամադրելու, առանց կերակրելու միանգամից կատարել են դատահոգեբանական փորձաքննությունը, հետ մի կտոր պիցա են տվել ու անցել են դատահոգեբուժական փորձաքննությանը: Դա, ըստ պաշտպանի, անթույլատրելի է, ինքը, օրինակ, «կոմֆորտ» մեքենայով է երթևեկում այդ նույն երթուղով, բայց միևնույնն է՝ սաստիկ հոգնում է: Ինքը հետաքրքրվել է այլ հոգեբանների կարծիքով, նրանք ասել են, թե նշված համալիր փորձաքննության համար առնվազն երկու օր պիտի տրամադրվեր, փորձաքննվողի հոգեբանական առանձնահատկությունները պիտի հետազոտվեին ինչպես բնականոն, այնպես էլ սթրեսային պայմաններում… Ըստ իր կողմից հարցված հոգեբանների՝ փորձաքննության ժամանակ Նարեկ Հ.-ին ծանրաբեռնել են՝ միանգամից ութ մեթոդիկա է կիրառվել, դա սխալ է…

Պաշտպանն ընդգծեց՝ մեղադրողն ուշադրություն չի դարձրել համագյուղացիների կողմից Նարեկին տրված դրական բնութագրին՝ Նարեկը բնութագրվել է որպես խելոք, կրթված, բարի երիտասարդ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է մինչև դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության ստացումը, պաշտպան Պարսամյանը նշեց, թե դա ցույց է տալիս, որ մեղադրանքի կողմը կանխակալ վերաբերմունք է ունեցել՝ մինչև վերջ պնդելով, թե Նարեկի արարքը դիտավորյալ սպանություն է եղել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմը միջնորդել է, որ դատարան հրավիրվի ու հարցաքննվի գյուղի բուժքույրը, ով դեպքից հետո առաջինն է տեսել Նարեկին, և ըստ բուժքրոջ նկարագրության ու պաշտպանի կարծիքով՝ Նարեկը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի երրորդ փուլում, մի բան, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ բացառվել է:

Մեղադրանքի կողմը ուշադրություն չի դարձրել նույն եզրակացության մեջ առկա այն բնորոշմանը, որ Նարեկ Հ.-ն դեպքի պահին գտնվել է խիստ լարված վիճակում, չի պարզվել՝ այդ լարված վիճակն ինչքանով է ազդել Նարեկ Հ.-ի գիտակցության վրա…

Դատարանը մի քանի անգամ դիտողություն արեց պաշտպանին, որ նա ոչ թե մեղադրողի բողոքի դեմ առարկություն է ներկայացնում, այլ սեփական վերաքննիչ բողոքն է հիմնավորում:

Պաշտպանն ի վերջո կոչ արեց մեղադրողին, որ նա հրաժարվի իր վերաքննիչ բողոքից, անգամ՝ մեղադրանքից…

Այս կոչով էլ դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 29-ին, պաշտպանական կողմը կներկայացնի իր վերաքննիչ բողոքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում