Օդանավը, որով բրիտանական արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը թռչում էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, չի կարողացել վայրէջք կատարել փոթորկի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:
Ինքնաթիռը թռել է Լահոր քաղաքից և երկու անգամ վայրէջքի փորձ կատարելուց հետո ստիպված է եղել ետ վերադառնալ:
Արքայազն Ուիլյամը հաղորդել է, որ իր և իր կնոջ հետ ամեն ինչ կարգին է, հաղորդել է Reuters գործակալությունը:
Արքայական զույգը հնգօրյա այցով Պակիստան է ժամանել հոկտեմբերի 14-ին: Այցի շրջանակներում նրանք նախատեսում են այցելել երկրի մի շարք քաղաքներ և պատմական վայրեր:
The Duke and Duchess of Cambridge visited the Badshahi Mosque, the most iconic Islamic site in Lahore, set in the heart of the Walled City. #RoyalVisitPakistan pic.twitter.com/qinWcFoeib
— The Duke and Duchess of Cambridge (@KensingtonRoyal) October 17, 2019







































