Անցած շաբաթը Միրանդա Քերի համար բավական լարված էր՝ սուպերմոդելը անցկացրել էր շաբաթը Ճապոնիայում՝ գրում է spletnik.ru-ն:
Այդ ժամանակ նրա որդին՝ Ֆլինը, հոր՝ դերասան Օռլանդոյի հետ Լոս Անջելեսում էր: Օրերս Միրանդան վերադարձել է Նյու Յորք, և նրան նախօրեին նկատել էին քաղաքում որդու հետ զբոսնելիս:
Միրանդան ոճային զգեստով է՝ նեղ մուգ ջինսեր, կապույտ վերարկու ու բաց մարմնագույն պուլովեր՝ հագած երկնագույն վերնաշապիկի վրայից: Նա կրել է արևապաշտպան ակնոց:
Ֆլինը հագել է smart casual ոճի ջինս ու գծավոր սվիտեր:










































